«Յոթի գործով» դատավարությունն ընթանում է առանց ամբաստանյալների13 մարտի 2009 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «յոթի գործով» հերթական դատավարությունը: Ինչպես եւ սպասվում էր, այսօրվա նիստն անցնում է առանց մեղադրյալների ներկայության, սակայն ոչ թե միակ ներկա ամբաստանյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջության վատթարացման պատճառով, այլ այն պատճառով, որ լսումների սկզբում դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատժամիջոց կիրառեց Ոսկերչյանի հանդեպ եւ հեռացրեց նրան դատարանի դահլիճից: Ոսկերչյանը ոտքի չկանգնեց, երբ դատավորը մտավ դահլիճ: Դատավորի այն հարցին, թե պայմանավորված է արդյոք դա առողջական վիճակով, Գրիգոր Ոսկերչյանը պատասխանեց, որ չէր կանգնի ոչ մի դեպքում: Հիշեցնեմ, որ վերջին նիստերից մեկի` մարտի 9-ի նիստում դատարանի դահլիճից տասն օրով հեռացվեցին նաեւ ամբաստանյալներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանն ու Շանթ Հարությունյանը: Այնպես որ այսօր եւս դատավարությունը կշարունակվի առանց մեղադրյալների: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |