Լավրովն ու Բլինքենը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղկարգավորման մասին

Լավրովն ու Բլինքենը խոսել են  ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղկարգավորման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 19-ին Ռեյկյավիկում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումներին»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը կառուցողական է անվանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը։

«Զրույցը ինձ կառուցողական թվաց։ Կա ընկալում, որ անհրաժեշ է հաղթահարել այն անառողջ իրավիճակը, որը ստեղծվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նախորդ տարիներին»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա, ՌԴ և ԱՄՆ հարաբերություններում շատ են «փլատակները» և դրանք «մաքրելը» հեշտ չի լինելու։ Լավրովը նշել է, որ Բլինքենի և նրա թիմի մոտ զգացել է դա անելու միտում։

«Մեր կողմից ևս կա նման տրամադրվածություն»,-ասել է Լովրովը,

Ըստ Լավրովի, Մոսկվան պատրաստ է դիտարկել և լուծել երկկողմ օրակարգի ցանկացած հարց, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին, հակամարտութուններին և ճգնաժամերին առնչվող։

Ապրիլի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ օրակարգը գագաթնաժողովում, որը կարող է կազմակերպվել որևէ երրորդ երկրում։

Photo. TASS
 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---