Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի հայտարարությունից է իմացել ստորագրվելիք փաստաթղթի մասին

Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի հայտարարությունից է իմացել ստորագրվելիք փաստաթղթի մասին

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ծանոթ չէ այն փաստաթղթին, որի մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում է ստորագրել։

«Պետք է ծանոթանամ։ Ինձ ժամանակ է պետք»,-ասել է նա:

Քոչարյանն ասել է, որ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունից է իմացել, որ նման փաստաթուղթ կա, գրում է «Փաստինֆոն»։

«Վարչապետը տիրապետում է փաստաթղթի բովանդակությանը։ Հանձնաժողովն այս պահին տեղյակ չէ, հաջորդ պահին տեղյակ կլինի։ Դա փաստաթուղթ չէ, դա առաջարկ է։ Կարծում եմ, ընթացքում կունենանք տեղեկատվություն՝ ինչ ֆորմատով կներկայացվի, ինչ քննարկումներ կլինեն։ Բնականաբար կլինեն նաև աշխատանքային քննարկումներ։ Կտեսնենք, որ թույլատրելի ճանապարհն է պատգամավորին թույլ տալու ծանոթանալու փաստաթղթին»,- հավելել է նա։

Քոչարյանը տեղյակ չէր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե ստորագրելու է երրորդ փաստաթուղթը ու նշել, որ պետք է ծանոթանա նաև նրա ասածներին։

«Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի։ Իսկ Հայաստանի տարածքների հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել»,- հավելել է նա։

Դիտարկմանը, թե փաստաթղթի մասին հայտարարել է Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ Քոչարյանը հորդորել է դիմել «փեսային»։

«Ես չեմ ուզում փեսայի տեսակետը շրջանառել, դիմեք փեսային։ Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց չգիտես ինչի տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որն իր համար հնչեցնելը շահեկան է, բայց այն մասը, եթե ադքան տեղեկացված է, որը արժեր հնչեցնել, չգիտես ինչի ծածկում է։ Գտեք սիրելի փեսային և հարցերը ուղղեք իրեն»,-ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ Նա ասել է, թե եթե փաստաթուղթը հակահայկական է, ապա ինչու է միայն սկզբնական մասը հրապարակվել։Փաշինյանը հավելել է նաև, որ փաստաթուղթն աշխատանքային է և որ այն կարող էր տրամադրել միայն ադրբեջանական կողմը և ուստի նման անձինք Բաքվի «տեղեկատվական պայքարի գործակալներ են»։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---