Քերոբյան․ Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ

Քերոբյան․ Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանների մասով ստորագրվելիք փաստաթղթին, հայտարարել է, որ այն «հողերի զիջման մասին չէ»։

«Բազմաթիվ բաներ կան, որ կարող եմ ասել. (Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան) Միքայել Մինասյանը սխալ է ասել, սուտ է ասել: Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ըստ նրա, փաստաթուղթը շուտով կհրապարակվի։

«Երբ ժամանակը գա, այն կհրապարակվի։ Դուք գիտեք, որ մեր կառավարությունը ՀՀ երբևէ ամենաբաց կառավարությունն է»,-ասել է նա։

Նա հավելել է, որ սպասվելիք փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---