Ադրբեջանցիները հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում

Ադրբեջանցիները հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիներն օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։

Այս մասին ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը, գրում է Արցախպրեսը։

Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Նշվում է, որ թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---