ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - ՌԴ և Կանադայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մարկ Գարնոն Ռեյկյավիկում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Այդ մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպումից հետո։

«Գարնոն կրկին նշել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Sputnik Արմենիան։

Անդրադարձ է եղել նաև Արկտիկային Վենեսուելային առնչվող հարցերին։

Գարնոն նաև Լավրովին է ներկայացրել Ղրիմի հարցում իր դիրքորոշումը, քննարկվել են նաև այլ հարցեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---