Ալիև․ Բաքուն հուսով է՝ արդեն կկարողանա զենք գնել ԱՄՆ-ից

Ալիև․ Բաքուն հուսով է՝ արդեն կկարողանա զենք գնել ԱՄՆ-ից

PanARMENIAN.Net - Բաքուն հուսով է, որ արդեն կկարողանա զենք գնել ԱՄՆ-ից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարները» բանավեճի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք, որ մեզ հասանելի դառնա ամերիկյան զենքը։ Նախկինում մենք նման հնարավորություն չունեինք Հայաստանի հետ հակամարտության պատճառով։ Բայց հիմա, հակամարտության ավարտից հետո, մենք հուսով ենք, որ կկարողանանք դա անել»,- ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։

Ալիևը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Բաքուն հուսով է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերությունները կզարգանան։

«Մասնավորապես, մենք կարող ենք ակտիվացնել համագործակցությունն արդիական տեխնոլոգիաների, առևտրի ոլորտներում, քանի որ փոխադարձ առևտրի ծավալները ցածր են»,-ասել է նա։

1992-ի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսn օրենք է ընդունել «Ազատության աջակցության ակտ» անվանումով, որը կանոնակարգում է պետական աջակցության տրամադրումը հետխորհրդային երկրներին։ Ըստ 907-րդ ուղղման, ԱՄՆ կառավարությանն արգելվում էր օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրն «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ապաշրջափակման և ՀՀ ու Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունների դադարեցման ուղղությամբ»։ Սակայն 2002-ին Կոնգրեսը կրկին ուղղում կատարեց 907-րդ դրույթում, որը թույլ է տալիս նախագահին կասեցնել ակտի գործողությունը և արտոնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ գործող նախագահը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---