Պեսկովը՝ ենթադրյալ փաստաթղթի մասին․ Առաջնորդվել միայն պաշտոնական հրապարակումներով

Պեսկովը՝ ենթադրյալ փաստաթղթի մասին․ Առաջնորդվել միայն պաշտոնական հրապարակումներով

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով համացանցում շրջանառվող ստորագրվելիք նոր եռակողմ հայտարարության ենթադրյալ տեքստը, հորդորել է զուսպ վերաբերվել նման հրապարակումներին՝ առաջնորդվելով միայն պաշտոնական աղբյուրներով։

«Ընդհանուր առմամբ, դա այնքան փխրուն սուբստանցիա է և այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակի կարգավորման համար, որ հարկավոր է շատ զուսպ վերաբերվել նման հրապարակումներին և կողմնորոշվել միայն պաշտոնականներով»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---