ՀՀ-ում Covid-19-ի 181 նոր դեպք կա և 16 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 181 նոր դեպք կա և 16 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,880-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5586:

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4386 դեպք կա, այլ պատճառով՝ 1073։

Ապաքինվել է ևս 371 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 210,835 է։

Այսպիսով` մայիսի 21-ին կատարվել է 4138 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,057,145 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---