Իրանում ներկայացրել են ռազմավարական նշանակության նոր տեխնիկա

Իրանում ներկայացրել են ռազմավարական նշանակության նոր տեխնիկա

PanARMENIAN.Net - Իրանում ներկայացրել են ռազմավարական նշանակության նոր տեխնիկան։ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամի ներկայությամբ ցուցադրվել են կորպուսի 3 գլխավոր նվաճումները ռազմարդյունաբերության ոլորտում։ Դրանք են՝ «Գազա» անօդաչու թռչող սարքը, 9th Day զենիթահրթիռային համակարգը և «Կուդս» ռադիո-լոկացիոն կայանը։

Սալամին շնորհանդեի ժամանակ հայտարարել է․ «Մեր ռազմավարությունն ու օպերատիվ քաղաքականությունն է՝ ընդլայնել պաշտպանության ոլորտներն ավելի մեծ խորության և ավելի մեծ բարձրության վրա։ Մենք պետք է կարողանանք պատերազմ վարել հեռավորության վրա»,-ասել է նա, գրում է kadara.ru-ն։

Իիանի Իսլամական հեղափոխությն պաշտպանների կորպուսի օդուժի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ նվաճումներն անօդաչու սարքերի և պաշտպանության ոլորտում, որ ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում և տեղի մասնագետների ջանքերով, առաջատարներից են նորագույն տեխնոլոգիաների առումով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---