13 մարտի 2009 - 16:53 AMT
Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում ամենամեծ շանսերն ունի ՀՀԿ-ն
Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում ամենամեծ շանսերն ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), չնայած թե' կոալիցիոն գործընկերները, թե' ընդդիմությունը կարող են որոշակի հաջողությունների հասնել Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններում: Ըստ կուսակցության մամլո քարտուղար, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, «կան բոլոր հիմքերը, որպեսզի ՀՀԿ եւ նրա թեկնածուները հաջողության հասնեն, ինչի մասին վկայում են ինչպես բոլոր սոցհարցումները, այնպես էլ այն վստահությունը, որ առկա է ՀՀԿ հանդեպ Երեւանում»:

«Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմական կուսակցություններից, ինչպես նաեւ մյուս քաղաքական ուժերից ՀՀԿ-ն ակնկալում է «ազնիվ եւ քաղաքակիրթ քաղաքական մրցակցություն»: Ինչ վերաբերում է ընդդիմության եւ ՀԱԿ միավորմանը, ապա, Շարմազանովի խոսքով, եթե միավորումը տեղի ունենա, ապա ՀՀԿ պայքարելու է միացյալ բլոկի դեմ, իսկ եթե ոչ` պայքարը կծավալվի առանձին կուսակցությունների միջեւ:

Մայիսի 31-ին կկայանան 65 անդամից կազմված Հայաստանի Ավագանու խորհրդի ընտրությունները: Խորհուրդն էլ կընտրի Երեւանի քաղաքապետին իր անդամների թվից: Այն դեպքում, եթե որեւէ կուսակցություն ընտրություններին հավաքի ընտրողների ձայների 50%-ից ավելին, ապա կուսակցական ցուցակի առաջին համարը ինքնաբերաբար դառնում է Երեւանի քաղաքապետ: Ներկայումս Երեւանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն է, որն այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի նախագահի հրամանագրով: Ավագանու խորհրդի ընտրություններին նա գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը: Եւս մեկ կոալիցիոն կուսակցություն` «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), հայտնել է, որ ԲՀԿ համաչափ ցուցակը գլխավորել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: