ՀՀ-ն ողջունում է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի տարեկան զեկույցում հնչեցված կոչերը

ՀՀ-ն ողջունում է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի տարեկան զեկույցում հնչեցված կոչերը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, մեկնաբանելով Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցը, ասել է, որ ՀՀ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։

«Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

Հարկ ենք համարում շեշտել, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևում խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի»,-ասվումէ մեկնաբանության մեջ։

Նա նշել է նաև ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում: Աղաջանյանը կարևորել է նաև այն, որ ԵՄ-ին ու անդամ երկրներին նաև կոչ է արվում ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և որը վերաբերում է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, ընդունվել մայիսի 20-ին 480 կողմ ձայնով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---