24 մայիսի 2021 - 11:16 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 34 նոր դեպք կա և 3 մահ

Մայիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221,982-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ մայիսի 23-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։

Մայիսի 23-ին կատարվել է 1898 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,062,006 թեստ է արվել:

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4394 դեպք կա, այլ պատճառով՝ 1075։

Ապաքինվել է ևս 318 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 211,375 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 5138: