ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար

ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այդ մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է «Իզվեստիային» հարցազրույցում։

«Միակ հանգամանքը, որը կարող է սահմանափակել անդամակցումը, դա կազմակերպության որոշ դրույթներն են, ըստ որոնց ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերությունների առկայությունն անդամների միջև։ Այդպիսի հարաբերություններ դեռևս չկան Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երբ դրանք հաստատվեն, հուսով ենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, այն ժամանակ այդ հարցն էլ կարող է այս կամ այն ձևով տեղափոխվել գործնական հարթություն»,-ասել է նա։

ՀԱՊԿ-ին անդամակցում է 5 պետություն՝ ՌԴ-ն, ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Ուզբեկստանը սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը։

Սյունիքի մարզ Ադրբեջանի ԶՈւ ներխուժման փաստվ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---