Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան

PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այցը նախատեսված է մայիսի 25-ին։

Զարիֆի առաջիկա այցերի մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է Regionmonitor-ը։

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---