Երեւանում Չարենցի ձեռագրերի փրկիչ Ռեգինա Ղազարյանի պատվին հուշատախտակ է բացվել

PanARMENIAN.Net - Երբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին ձերբակալում էին, երբ նրա տունը շրջապատված էր ԿՀՎ աշխատակիցներով, իսկ վերջին մի քանի տարիների նրա աշխատանքները դատապարտված էին ոչնչացման, երիտասարդ նկարչուհի Ռեգինա Ղազարյանին հաջողվեց փրկել եւ պահպանել բանաստեղծի շատ ձեռագրեր: Մարտի 13-ին` Չարենցի 112-ամյակի օրը, հուշատախտակ բացվեց այն տան պատին, որտեղ Ռեգինա Ղազարյանը ապրել է իր կյանքի երկրորդ կեսը:



Իր հուշերում Ռեգինան գրում էր, որ ով էլ լիներ իր փոխարեն, ցանկացած այլ հայ կփորձեր փրկել Չարենցի ձեռագրերը: Ռեգինա Ղազարյանի բարեկամ Կարինե Հորասանյանի խոսքով, հայտնի է, որ Չարենցը ներքնազգեստին գրված գաղտնի գրության օգնությամբ իր կնոջը` Իզաբելլային, խնդրել էր իր ախատանքների փրկությունը վստահել Ռեգինային:



Ռեգինա Ղազարյանը կարողացել է փրկել 1935-37 թթ. Չարենցի ստեղծած աշխատանքները, որոնց թվում` Ռեքվիեմ Կոմիտասին, Անանուն, Աշնանային երգեր, Նավզիկե եւ շատ այլ գործեր: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի խոսքով, հողի տակ երկար ժամանակ թաղված լինելով, ձեռագրերի 25% անվերադարձ կորսվել են եւ մինչ օրս թանգարանում պահվում են պարկեր, որոնք լցված են այն փոշով, որին վերածվել են ձեռագրերը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---