Քոչարյան․ ՌԴ-ն առանցքային դեր ունի ԼՂ հարցում, բայց մտածել, որ բանալին մեկ տեղում է՝ պարզունակություն է25 մայիսի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով այն պնդումներին, թե ղարաբաղյան կարգավորման բանալին ՌԴ-ում է, ասել է, որ ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի գործընթացում, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս պարզունակություն է։ «Կան կոնֆլիկտի կողմեր, կա ներգրաված կողմ, կա եռանախագահություն, կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գորընթացներում, հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով, բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Հարցին, թե արդյո՞ք իրեն համարում է ոչմիթիզականության ու առավելապաշտության կրող, ինչպես ՀՀ առաջին նախագահն է նշում իր հոդվածներով՝ Քոչարյանն ասել է , որ ցանկություն չունի մեկնաբանելու վերջինիս հայտարարությունները։ «Տասը տարի եղել եմ Հայաստանի նախագահ, չի եղել համանախագահների կողմից որևէ մի առաջարկ, որն ընդուներ Ադրբեջանը, մերժեր Հայաստանը: Սա փաստ է: Բոլոր այդ տասը տարիների ընթացքում բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատարաստ ենք այդ առաջարկները քննարկել, Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների»,-ասել է նա: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն հոդվածում գրել էր, որ «1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |