ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիություն

ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիություն

PanARMENIAN.Net - ԵՄ գագաթնաժողովում որոշվել է արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները Եվրամիության օդանավակայաններ և թռիչքները ԵՄ տարածքի վրայով։ Եվրոպական ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում հրաժարվել թռիչքներից Բելառուսի օդային տարածքում, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է՝ ի պատասխան Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պարտադրված վայրէջքի հետ կապված միջադեպի։

Որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ Խորհրդում նախարարների մակարդակով, ինչը մի քանի օր կամ շաբաթ կպահանջի։

Բացի այդ, որոշվել է շտապ կարգով նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ և պահանջվել է ազատ արձակել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին։

Ավելի վաղ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Բելառուսի օդային տարածքում Մինսկից ահազանգ է ստացել, թե օդանավում ռումբ է տեղադրված: Բելառուսի իշխանությունները Ryanair-ի օդանավից պահանջել են վայրէջք կատարել, մարտական ինքնաթիռ է օդ բարձրացվել:

Վայրէջքից հետո Մինսկում ձերբակալել են ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված:

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---