Սպառողների ասոցիացիա. «Ֆաստ-ֆուդը» Հայաստանում տեղ չունի

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, հայտնել է Մ.Հակոբյանը, «ֆաստ-ֆուդը» հանդիսանում է շատ հիվանդությունների (սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման) պատճառը, ուստի միջազգային մակարդակով անհրաժեշտ է կառավարության եւ Սպառողների ասոցիացիայի համագործակցությունը անառողջ սննդի դեմ պայքարի համար: «Այդ նպատակով մարտի 15-ին ցույց կկազմակերպվի, որի ընթացքում տեղի կունենան «ֆաստ-ֆուդի» կազմակերպման վայրերի նկարահանումներ երեխաների մասնակցությամբ, իսկ նյութերը կուղարկվեն Լոնդոն, որտեղ գտնվում է Սպառողների միջազգային ասոցիացիայի գլխավոր կենտրոնը»,- ասել է նա:



Մելիտա Հակոբյանը պարզաբանել է, որ «ֆաստ-ֆուդի» խնդիրը արդիական է, քանի որ ամբողջ աշխարհում մինչեւ 5 տարեկան 22մլն երեխաներ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---