«Ժառանգության» գնահատմամբ, ընդդիմությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններին կարող է հավաքել ձայների ավելի քան 60%

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը եւ Հայ ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) դեռեւս չեն որոշել ձեւաչափը եւ թեկնածուների ցուցակը Երեւանի քաղաքապետի սպասվող ընտրությունների համար: Այդ հարցը քննարկվում է եւ դեռեւս ոչինչ որոշված չէ»,- հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:



Նրա խոսքով, «Ժառանգությունն» արդեն քննարկել եւ որոշում է ընդունել, որը ներկայացվել է ՀԱԿ անդամներին: «Եթե համատեղ թեկնածու լինի, շատ լավ, եթե ոչ` մեզ համար ոչ մի տարբերություն չկա, մենք կկրկնենք մեր 2007թ. փորձը: Բայց ՀԱԿ հետ քննարկումները դեռեւսբ ավարտված չեն»,- հայտնել է Արմեն Մարտիրոսյանը: Այն հարցին, թե արդյոք քննարկվում է նրա թեկնածությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ ինքն անձամբ ոչ մի ձգտումներ չունի, բայց եթե ընդդիմությունը նման որոշում ընդունի, նա իրեն բավական պատասխանատու մարդ է համարում, որը պատրաստ է զբաղեցնել այդ պաշտոնը:



«Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտնել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը վախեցավ ցուցակում առաջինը դնել Տարոն Մարգարյանին, քանի որ ժողովուրդը սիրում է նրան եւ ժամանակի ընթացքում նա կդադարեր ենթարկվել իշխանություններին: «Երեւանի քաղաքապետը երրորդ մարդն է պետության մեջ, եւ պետք է ղեկավարելի լինի, ուստի ՀՀԿ որոշեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Բեգլարյանը»:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ընդդիմության հնարավորությունները ՀԱԿ եւ «Ժառանգության» բլոկի դեպքում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ, իր գնահատմամբ, իրենք հնարավորություն ունեն հավաքելու ձայների ավելի քան 60%: «Ընտրությունների ելքը շատ առումներով կախված է նրանից, թե որքան ձայն են իշխանությունները ցանկանում խլել ընտրախախտումների ճանապարհով: Եթե խախտումները 20%-ով քիչ լինեն, քան 2008թ. ընտրությունների ժամանակ, ապա ընդդիմությունը կհաղթի ընտրություններում»,- հայտնել է Մարտիրոսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---