Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային այցը Հայաստան ծածկված է գաղտնիքի շղարշով13 մարտի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Ալեքսանդր Լուկաշենկոյին անձամբ դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բելառուսի նախագահին, որն ինքնաթիռից դուրս եկավ իր կրտսեր որդի Նիկոլայի հետ, աղուհացով դիմավորեցին: Հենց այնտեղ էլ` օդանավակայանում, տեղի ունեցավ Լուկաշենկոյի եւ Սարգսյանի կարճատեւ զրույցը, որն էլ այդ ժամանակվանից ի վեր դարձել է Հայաստան կատարած այցի «աշխատանքային» բնույթի միակ հաստատումը:Ինչպես հաղորդում են «Բելառուսական նորությունները», Երեւանից Լուկաշենկոն ուղեւորվել է հայկական մայրաքաղաքից 55 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձոր քաղաքը, որտեղ կանգ է առել Multi Rest House գերժամանակակից հինգ-աստղանի հյուրանոցային համալիրում: Այնտեղ նա ծրագրում է մնալ մինչեւ կիրակի: Համենայնդեպս, հենց մարտի 15-ին է ավարտվում Բելառուսից ժամանած հյուրերի վարձակալած հյուրանոցային համարների ժամկետը: Ի դեպ, Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկատվություն չի տարածում այն մասին, թե արդյոք Լուկաշենկոն ու Սարգսյանը կրկին հանդիպելու են, թե` ոչ: Մինչդեռ Բելառուսի նախագահի մամլո ծառայության ղեկավար Պավել Լեգկիի տվյալների համաձայն, Լուկաշենկոն Մինսկ կվերադառնա «ոչ շուտ, քան վաղը»: «Հայաստանում դեռ հանդիպումներ կլինեն»,- նշել է Պ.Լեգկին: Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը, այցի ծրագրով նախատեսված են Լուկաշենկոյի հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ գործնական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |