ՊՆ․ Բաքվի մեղադրանքները՝ ՀՀ կողմից 3 օր իրենց դիրքերը գնդակոծելու մասին, փաստերը կոծկելու խղճուկ փորձ են

ՊՆ․ Բաքվի մեղադրանքները՝ ՀՀ կողմից 3 օր իրենց դիրքերը գնդակոծելու մասին, փաստերը կոծկելու խղճուկ փորձ են

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որում ՀՀ զինված ուժերին մեղադրում են մայիսի 24-26-ն Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքերը գնդակոծելու համար, այն անվանել է փաստերը կոծկելու խղճուկ փորձ։

«Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։

Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։

Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զինված ուժերը նշված օրերին Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չեն արձակել։

«Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---