«Հանրապետությունը» չի բացառում գործող իշխանության հետ գործակցությունը

«Հանրապետությունը» չի բացառում գործող իշխանության հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում գործող իշխանության հետ գործակցությունը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։

«Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, հետագա ընթացքից։ Առհասարակ, խորհրդարանական մոդելը իր մեջ կոալիցիաներ է պարունակում։ Թե՛ «Իմ քայլի» հետ, թե՛ ուրիշ ուժի հետ, ոչինչ չեմ բացառում»,- ասել է նա, տեղեկացնում է «Հետքը»։

Խաչատրյանը նշել է, որ կոալիցիա չեն կազմի հոկտեմբերի 27-ի հետ առնչություն ունեցած քաղաքական ուժերի հետ։

Նրա խոսքով՝ այս պահին կուսակցության թեկնածուները 103-ն են։ Նա ներկայացրել է ցուցակի առաջին 20 անձին։

Այն կգլխավորի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդ համարը Արտակ Զեյնալյանն է, երրորդը Անի Խաչատրյանն է։

Կուսակցության մյուս թեկնածուներն են՝

4․ Ռոմիկ Մխիթարյան

5․ Բորիկ Նազարյան

6․ Անահիտ Ադամյան

7․ Մանվել Ղազարյան

8․ Ալբերտ Հովասափյան

9․ Հայկանուշ Ղշյան

10․ Տարոն Սափեյան

11․ Ռոբերտ Մանուկյան

12․ Քրիստինե Սարոյան

13․ Հովիկ Արսեյան

14․ Մասիս Մելքոնյան

15․ Ելենա Ասրյան

16․ Սամվել Ադամյան

17․ Արամ Գեղամյան

18․ Սուսանե Գյուրջյան

19․ Արսեն Մակվեթյան

20․ Սուրեն Ղուկասյան

Ըստ Անի Խաչատրյանի՝ իրենց ցուցակում խոշոր գործարարներ չկան։

«Ինչպես բոլոր քաղաքական ուժերը, մենք գնում ենք հաղթականի»,- եզրափակեl 1 նա։

Մայիսի 26-ը նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---