Փաշինյան․ Ադրբեջանին 2 առաջարկ ենք արել՝ Ադրբեջանի ԶՈւ հեռացում և գերիների վերադարձ

Փաշինյան․ Ադրբեջանին 2 առաջարկ ենք արել՝ Ադրբեջանի ԶՈւ հեռացում և գերիների վերադարձ

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը միանշանակ պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից և որ հայկական կողմը 2 առաջարկ է գրավոր ներկայացրել ստորագրվելիք փաստաթղթի մասով։

«Մենք առաջարկել ենք 2 տարբերակ: Դրանք ներկայացվել են դեռ այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը չէր արտահոսել, 2 գրավոր առաջարկ՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, ադրբեջանական զորքերի դուրսբերման, այն կոորդինատներով, որոնցից անդին պետք է լինեն: Մեր առաջարկին ոչ մի արձագանք չենք ստացել», - նշել է Փաշինյանը:

Նա կրկնել է, որ առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հայկական կողմը որևէ փաստաթուղթ չի ստորագրի։

«Առաջարկվել է երկու տարբերակ՝ կամ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում կամ ուր են դուրս գալիս Ադրբեջանի զորքերը»,- ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատարը որպես ագրեսիա է որակել Ադրբեջանի գործողությունները և հայտարարել է, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացել:

«Կարծում եմ, որ ոմանց հետ նախապես համաձայնեցվել է ծրագիրը», - ասել է Փաշինյանը:

«Բայց քանի որ կոնկրետություն չկա, այդ ուղղություններով պետք է աշխատենք։ Երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ այս-այս միջազգային սուբյեկտների հետ այս ծրագիրը համաձայնեցված է, նաև պետք է մեր ժողովրդին բաց ասենք։ Գուցե պետք է բաց հրապարակային ասենք վերջին 3, 4, 5, 8, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին»,-ասել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---