Երեւանում բացվել է Եղիշե Չարենցի ստեղծագործությունների հիման վրա կատարված նկարազարդումների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացել է մտավորականի 112-ամյակի տոնման պատվին կազմակերպված ցուցահանդեսի բացումը: Մշտական ցուցահանդեսին ներկայացված ցուցանմուշների շարքում այցելուներին ներկայացվել էին Չարենցի ձեռագրերի էջերի նմուշներ, որոնք ժամանակին փրկվել էին Ռեգինա Ղազարյանի կողմից, ինչպես նաեւ Չարենցի զանազան աշխատանքների հիման վրա հայ նկարիչների կողմից կատարված եւ չհրապարակված նկարազարդումներ:



Ցուցահանդեսին հիմնականում ներկայացվել են «Երկիր Նաիրի» վեպի համար կատարված նկարազարդումներ, որոնց հեղինակներն էին Կարեն Սմբատյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Հենրիխ Մամյանը եւ Չարենցի ժամանակակից շատ այլ նկարիչներ: Ներկայացվել էին նաեւ ուրվանկարներ «Ամբոխները խելագարված» ռադիո-պոեմի եւ «Հակադրություն» բալետի համար, վերջինիս հիմքում Չարենցի աշխատանքներն են:



Ցուցահանդեսի բացումից հետո գրողի տուն-թանգարանում դասական համերգ հնչեց օպերային երգիչների մասնակցությամբ, որոնք կատարեցին Չարենցի սիրելի ստեղծագործությունները, ինչպես նաեւ գրողի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---