Խաժակյան․ ԼՀԿ-ն բացառում է Փաշինյանի կամ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիաները

Խաժակյան․ ԼՀԿ-ն բացառում է Փաշինյանի կամ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիաները

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը բացառում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիաները։ Այդ մասին հայտարարել է ԼՀԿ-ի ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Մենք այս ընտրությունների գնում ենք պարզ ճակատով, մենք հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, բայց մենք ապացուցել ենք՝ կարողանում ենք մեկին տասը ձայն գեներացնել՝ առանց ֆինանսական ռեսուրսների», - ասել է Խաժակյանը, գրում է Aysor.am-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախընտրական ցուցակը, որի առաջին տեղերում են.

Էդմոն Մարուքյան

Արտյոմ Գեղամյան

Անի Սամսոնյան

Գևորգ Գորգիսյան

Դավիթ Խաժակյան

Կարինե Ղուկասյան

Սարիկ Մինասյան

Լևոն Մարտիրոսյան

Սրբուհի Գրիգորյան

Ստեփան Ստեփանյան

Մայիսի 26-ը նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---