Զարիֆը՝ ՀՀ ու Ադրբեջան այցի մասին․ Պետք է հարգել տարածքային ամբողջականությունը

Զարիֆը՝ ՀՀ ու Ադրբեջան այցի մասին․ Պետք է հարգել տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Ադրբեջան և Հայաստան կատարած այցին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՀՀ-ում և Ադրբեջանում սահմանային իրադարձությունների և երկկողմ հարաբերությունների շուրջ բուռն քննարկումներ են եղել։

«Իրանը մշտապես պնդում է, որ հարկավոր է հարգել տարածքային ամբողջականությունը։ Մենք ողջունում ենք երկու կողմի ղեկավարների պատրաստակամությունը՝ հասնելու արժանապատիվ փոխադարձ պայմանավորվածության։

Կան հսկայական հնարավորություններ տարածաշրջանային գործակցության համար»,- գրել է նա։

Զարիֆն աշխատանքային այցով մայիսի 25-ին այցելել էր Ադրբեջան, իսկ 26-ին՝ Հայաստան։ Նա հանդիպումներ է ունեցել երկու երկրի ղեկավարության հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---