ՀՀ նախագահը՝ ԳՇ պետին․Պետք է անել առավելագույնը՝ զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու

ՀՀ նախագահը՝ ԳՇ պետին․Պետք է անել առավելագույնը՝ զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և ՀՀ բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

ԳՇ պետը նախագահին մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ:

Նշելով, որ ՀՀ տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---