Ծնողներ․ Քանի գերիները չեն վերադարձվել, որևէ ուժի քարոզարշավի համար Շիրակ մտնել չենք թողնի

Ծնողներ․ Քանի գերիները չեն վերադարձվել, որևէ ուժի քարոզարշավի համար Շիրակ մտնել չենք թողնի

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները հայտարարել են, որ քանի դեռ գերիները չեն վերադարձվել, թույլ չեն տա որևէ քաղուժի քարոզարշավի նպատակով մտնել Շիրակի մարզ:

Շիրակի մարզպետարանում ճեպազրույցի ժամանակ նրանք նշել են, որ քարոզարշավի համար մարզ մեկնողների մուտքը փակ կլինի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար, գրում է Sputnik Արմենիան։

«Իմ քայլից» կամ ընդդիմությունից ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Եթե իմացանք` գալիս եք, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Գնացե՛ք, երեխեքին բերեք, նոր եկեք, էդ ժամանակ ձեր կողքին կկանգնեք»,- ասել է գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Բոլորը պնդել են` մարզում քարոզարշավ չի լինի, մինչև տղաները Բաքվից չվերադառնան:

«6 ամիս է` սպասում ենք, մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք, ու դատարկ նստել: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- վստահեցրել են նրանք:

Շիրակցի գերիների հարազատներն անդրադարձել են նաև մայիսի 27-ին գերեվարված զինծառայողներին։

«Բնականաբար, պիտի գերիներ ունենայինք։ Համախմբվելու, մեկ բռունցք դառնալու փոխարեն աթոռակռվի մասին ենք մտածում»,– նշել են նրանք:

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---