Քոչարյան․ Գերիներին պահում են՝ մեզանից ինչ-որ բան պոկելու համար

Քոչարյան․ Գերիներին պահում են՝ մեզանից ինչ-որ բան պոկելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով գերիների խնդրին, ասել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու են մինչև այսօր գերիներն Ադրբեջանում գտնվում։

«Վստահություն ունեմ, որ նրանց պահում են մեկ նպատակով՝ մեզանից ինչ-որ բան պոկելու կամ ճիշտ պահի այս իշխանություններին ինչ-որ ժեստ անելու համար։ Փաստորեն գործիք են դարձել աշխարհաքաղաքական կամ տվյալ դեպքում պատերազմից հետո որոշակի լրացուցիչ զիջումների համար»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում որոշակի լուծումներ լինելու են, և այդ լուծումներից բոլորս տեսնելու ենք, թե ինչի համար են մեր քաղաքացիներին 6 ամիս գերեվարության մեջ պահում։

«Առնվազն մի քանի ամիս առաջ հարցը պետք է վերջնական լուծում ստանար»,-նշել է Քոչարյանը։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---