IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ

IRI․ Հայաստանցիների 71%-ը չի ուզում պատվաստվել Covid-19-ի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության 71%-ը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, նույնիսկ եթե նման հնարավորություն լինի։ Այդ են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները։

Որպես պատճառ հարցման մասնակիցները տարբեր փաստարկներ են բերել․ «ինձ մտահոգում է կողմնակի ազդեցությունը» (37%), «չեմ կարծում, որ ինձ դա պետք է» (25%), «ուզում եմ ավելին իմանալ, թե որքանով արդյունավետ են ազդում պատվաստանյութերը» (15%), «ինձ ընդհանրապես պատվաստումներ չեն անում» (13%)։

Հարցման մասնակիցների 3%-ը հայտարարել է, որ իրենց ընտրած պատվաստանյութը մատչելի չէ, իսկ 4% / 2%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է դա անել։

Մայիսի 29-ի տվյալներով ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222,555-ի, առողջացածների ընդհանուր թիվը 212,752 է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4428 դեպք կա, այլ պատճառով՝ 1079։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---