Աղբյուր․ «Ռոման» Մխիթարյանին առաջարկել է 2 տարով երկարացնել պայմանագիրը

Աղբյուր․ «Ռոման» Մխիթարյանին առաջարկել է 2 տարով երկարացնել պայմանագիրը

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոման» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է երկարացնել պայմանագիրը ևս 2 տարով՝ մինչև 2023թ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ նրա, պայմանագիրը կնքելու դեպքում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4․5 մլն եվրո և հավելյալ բոնուսներ։ Մխիթարյանը պետք է հայտնի իր որոշման մասին առաջիկա 48 ժամում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Միլան»: Նրա «Ռոմայում» մնալը հարցականի տակ էր համարվում, քանի որ Մխիթարյանի և հաջորդ խաղաշրջանից «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնող Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ էր եղել, երբ նրանք միասին աշխատում էին «Մանչեսթեր Յունայթեդում»։

2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---