Մակունցը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ Արձագանքելու հերթն Ադրբեջանինն է

Մակունցը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ Արձագանքելու հերթն Ադրբեջանինն է

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդների տեղակայելու մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը հնչեցված է, միջազգային արձագանք կա, հերթն Ադրբեջանինն է:

«Բոլորդ տեսել եք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը, որը, ըստ էության, արձագանք էր վարչապետի առաջարկին: Եղել է արձագանք նաև ԱՄՆ-ի կողմից: Հստակ գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի ու Լիտվայի կողմից: Այնպես որ, մենք կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք եղել է»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Մակունցը հավելել է, որ վարչապետի պաշտոնակատարը նշել է՝ Հայաստանը պատրաստ է քննարկել իր առաջարկի հետ կապված մնացած քայլերն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին և հայելային կերպով հետ քաշի իր զինված ուժերը ՀՀ տարածքից։ Նա նշել է, որ հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից:

«Իմ քայլի» ղեկավարի դիտարկմամբ՝ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը ՀՀ տարածքից:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։

Ընթերցեք նաև․ Մակունց․ Փաշինյանի առաջարկի մասով Այվազյանն առարկություն չի հնչեցրել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---