Զոհվածների ծնողներն աճյունների թվերում անճշտություններ են գտել` 200 մարմին է ի հայտ եկել

Զոհվածների ծնողներն աճյունների թվերում անճշտություններ են գտել` 200 մարմին է ի հայտ եկել

PanARMENIAN.Net - Անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը՝ զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ են ի հայտ եկել։

Զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում տեղեկացրել է, որ 200 մարմին է հայտ եկել։

«Մարմինները տարբեր տեղեր պահել են՝ սառնարաններում, մրգերի սառնարաններում, հիմա հանում են, կամաց-կամաց տալիս են»,-ասել է նա։

Ղուկասյանը տեղեկացրել է, որ պաշտոնական տվյալով 400-427 մասունք կա, 200 դի։

Զոհված զինծառայողների ծնողները և հարազատները պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ավելի քիչ մարմին, քան մուտքագրվել է դիահերձարան։

«Նոյեմբերի 23-ից մինչև հիմա մարմինը ԴՆԹ անալիզի ենթարկված չէ: Ամբողջական մարմին է, բայց ԴՆԹ արված չէ: Դա ի՞նչ է նշանակում, որ պահած է եղել մի տեղ, չեն էլ հիշում, որը որտեղից են հանում»,- ասել է Ղուկասյանը:

Զոհվածների ծնողները և հարազատները պահանջում են հանձնաժողով ստեղծել, որը կհաշվառի, թե որ դիահերձարանում քանի մարմին ու մասունք կա, որպեսիզ հստակ թիվ լինի։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---