1 հունիսի 2021 - 11:03 AMT
Երևանի 2800-ամյակի այգու շատրվանները հունիսի 1-ից գործում են

Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրը միացվել է ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին: Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:

Չնայած համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումներին, շատրվանները կսկսեն գործել ամբողջ ծավալով:

Այսօրվանից քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց հանգիստն ու երեխաների ուրախ ժամանցը կրկին կազմակերպել բոլորի կողմից սիրված ջրառատ և կանաչաշատ հանգստի գոտում: