Ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Մարտունու էլեկտրամատակարարումը

Ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Մարտունու էլեկտրամատակարարումը

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահներն օգնել են վերականգնել Մարտունու էլեկտրամատակարարումը։

Էլեկտրամատակարարման խափանումների պատճառով խաղաղապահներն անհրաժեշտ սարքավորումներ են փոխանցել շրջանային վարչակազմին, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Սարքավորումներ են փոխանցվել Մարտունու շրջանի վարչակազմին անխափան էլեկտրամատակարարման ապահովման նպատակով, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ են եղել։ Այսօր այս հարցը կլուծվի»,-ասել է ռուս խաղաղապահների Հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։

Ռուս խաղաղապահները նաև հումանիտար օգնության ակցիա են իրականացրել Մարտունու երկու դպրոցում՝ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ։

Խաղաղապահները նաև Մարտունու շրջանի դպրոցներին և մանկապարտեզներին են փոխանցել բուժօգնության հավաքածուներ՝ անհրաժեշտ դեղամիջոցներով և վիրակապերով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---