Գրիգորյան. Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է

Գրիգորյան. Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է

PanARMENIAN.Net - Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի՝ Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, հայտարարել է, որ դա ճիշտ մոտեցում է:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերելու խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,-ասել է Գրիգորյանը, գրում է «Փաստինֆոն»։

Վերջինս հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կլսենք միջազգային հանրության արձագանքն այս առաջարկի վերաբերյալ։

«Մեզ համար ավելի կարևոր կլինեն արդյունքները, այլ ոչ՝ արձագանքները: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլսեք բոլոր արձագանքներն այդ հարցի շուրջ: Ադրբեջանական կողմից արձագանքներ, գործողություններ չեն կարող չլինել։ Ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-ասել է Գրիգորյանը:

Վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում միջազգային հանրությանն ուղղված առաջարկ է հնչեցրել՝ սահմանագծցի թե հայկական, թե ադրբեջանական զինուժը հետ քաշելու ու միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ Նա նշել է, որ դիտորդները կարող են լինել ինչպես ՌԴ-ից, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրներից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---