ՀՀ-ում կորոնավիրուսի 92 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 92 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213,578-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպքէ գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4446 դեպք կա, այլ պատճառով՝ 1083։

Ապաքինվել է ևս 149 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 213,429 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3763:

Հունիսի 1-ին կատարվել է 2916 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,090,156 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---