Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է ակումբի աrաջարկած պայմաններին և երկարացրել է պայմանագիրը մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

32-ամյա Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-ի ամռանը, ակումբի կազմում մասնակցել է 73 հանդիպման և 23 գոլի հեղինակ դարձել։

Մխիթարյանն ասել է, որ այս երկու տարում սիրահարվել է և քաղաքին, և ակումբին՝ նաև կրքոտ երկրպագուների շնորհիվ։ «Ակումբի հավակնությունները շատ մեծ են և ես հպարտ եմ, որ կարող եմ դրանում իմ դերն ունենալ»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պայմանագիրը կնքելու դեպքում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4․5 մլն եվրո և հավելյալ բոնուսներ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս» կամ «Միլան»: Նրա «Ռոմայում» մնալը հարցականի տակ էր համարվում, քանի որ Մխիթարյանի և հաջորդ խաղաշրջանից «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնող Ժոզե Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ էր եղել, երբ նրանք միասին աշխատում էին «Մանչեսթեր Յունայթեդում»։

2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտիկի խոսքով՝ չի ուզում, որ իրեն որպես որակազրկված մարզուհի հիշեն
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան