Ամուսնության պետական գրանցման համար պետտուրք այլևս չի գանձվի

Ամուսնության պետական գրանցման համար պետտուրք այլևս չի գանձվի

PanARMENIAN.Net - Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի, իսկ ամուսնության գրանցումը կարող է կատարվել դիմումը տալու հենց հաջորդ օրը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։

Օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու դեպքում պետությունը տասն օրից շուտ ժամկետում գրանցումը կատարելու համար սահմանել էր արտաբյուջետային վճար, օրինակ՝ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150,000 դրամ։

Արդարադատության նախարարությունը բարեփոխումների արդյունքում այս ժամկետները կրճատել է, իսկ պետտուրքն ընդհանրապես հանել»,- ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---