Պարզվել է, որ Արթուր Աբրահամի քաշը գերազանցում է իր մրցակից Լահուն Սայմոնի ցուցանիշը

PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը եւ նրա մրցակից ամերիկացի Լահուն Սայմոնն այսօր մարտից առաջ կշռվել են: Աբրահամը ցույց է տվել 159,6 ֆունտ, իսկ Սայմոնը` 157,2 ֆունտ: Արդյունքում Աբրահամը 2,4 կգ-ով ծանր էր իր մրցակցից: Սակայն այդ փաստը չի կարող ազդել առաջիկա մարտի վրա, քանի որ երկուսն էլ համապատասխանում են միջին քաշային կարգին` 154-160 ֆունտ:



Մարտի 14-ին, IBF վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Կիլե քաղաքում իր տիտղոսը կպաշտպանի ամերիկացի Լահուն Սայմոնի դեմ մենամարտում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---