Կաթողիկոսը մեկնել է Սյունիք, ապա Արցախ կուղևորվի

Կաթողիկոսը մեկնել է Սյունիք, ապա Արցախ կուղևորվի

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը։

Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նորին սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի հանուն հայրենիք զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---