Սերժ Սարգսյան․ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝ բացառված է

Սերժ Սարգսյան․ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝ բացառված է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը անդրադառնալով միջանցք տրամադրելու մասին հարցին, ասել է, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝ բացառված է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում մշտապես խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ սպառնալով, որ եթե Հայաստանը համաձայնություն չտա, դա կանեն ուժով։

«Ինչպե՞ս կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար։ Պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա նշել է, որ 100 տոկոսով դեմ է դրան։

«Որ պետք է տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը»,- ասել է նա։

Արձագանքելով դիտարկմանը, որ, հնարավոր է, պայմանավորվածություն կա Ռուսաստանի, Թուրքիայի հետ՝ Սարգսյանն ասել է, որ տեղյակ չէ նման պայմանավորվածության մասին։

«Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ։ Ինչպե՞ս կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ սա տալիս ենք ինչ-որ մեկի վերահսկողությա տակ, բացառված է»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---