ԿԲ նախագահ․ Մինչև տարեվերջ գնաճի որոշակի արագացում կարող է լինել

ԿԲ նախագահ․ Մինչև տարեվերջ գնաճի որոշակի արագացում կարող է լինել

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ գնաճի որոշակի արագացում կարող է տեղի ունենալ։

«Արտաքինից եկող ալիքները չեն դադարում։ Այսինքն տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել։ Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ որոշակի գնաճի արագացում կարող է տեղի ունենալ, և եթե նույնիսկ այս տարի չհաջողվի մեր թիրախին հասնել, մյուս տարի գնաճի տեսանկյունից հասնելու ենք մեր թիրախին»,- ասել է Գալստյանը, գրում է Փաստինֆոն։

ԿԲ նախագահը նշել է, որ հունիսի 15-ին լինելու է իրենց հերթական նիստը, որի ընթացքում մանրամասն գնաճի մասին են խոսելու։

Նա հավելել է նաև՝ կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել։

Գալստյանը հիշեցրել է, որ ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով վարկ է ներել` պատերազմում զոհվածների, նրանց հարազատների և հաշմանդամություն ունեցողների վարկերը։

ԿԲ նախագահը նշել է, որ 2020-ի ընթացքում ֆինանսական կազմակերպությունների կողմից 1.3 տրիլիոն դրամի վարկ է վերանայվել։

Գալստյանի խոսքով՝ տնտեսության տաքացման հետ գործ ունենք և մարդիկ անհամաչափ ավելի մեծ վարկային պարտավորություններ են վերցնում. «Ընդհանուր վարկատեսակների հիմնական մասը բիզնես վարկերն են մոտ 67 տոկոս, 24 տոկոս հիփոթեքային վարկերն են։ Այս տարվա ընթացքում ունենք որոշակի վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի նվազում, մինչդեռ բավարարված հայտերի տեսակարար կշիռն էական փոփոխության չի ենթարկվել»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---