Շուռնուխում պատերազմից հետո 1-ին պսակադրությունն է եղել․ Կաթողիկոսն օրհնել է նորապսակներին

Շուռնուխում պատերազմից հետո 1-ին պսակադրությունն է եղել․ Կաթողիկոսն օրհնել է նորապսակներին

PanARMENIAN.Net - Պատերազմից հետո Շուռնուխում առաջին անգամ պսակադրությունն է տեղի ունեցել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Շուռնուխում նորապսակներին օրհնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, այցելելով Գորիս և Շուռնուխ, որից հետո ուղևորվել է Արցախ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---