Նևադայի համալսարանի նոր ֆակուլտետը Քըրքորյանի անունը կկրի

Նևադայի համալսարանի նոր ֆակուլտետը Քըրքորյանի անունը կկրի

PanARMENIAN.Net - Նևադայի համալսարանի բժշկական նոր ֆակուլտետն այսուհետ կկրի հայտնի ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Կրթական հաստատությունը մոտ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի հիմնադրամից:

Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր $151 միլիոն է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ $21 միլիոն՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

Քըրքորյանը սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի, բացի այդ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը։ 2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---