Փոխնախարար․ Հուսով ենք, որ ՀԱԷԿ-ի շահագործումը հնարավոր կլինի երկարացնել մինչև 2031-ը![]() 4 հունիսի 2021 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հուսով է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը հնարավոր կլինի երկարացնել մինչև 2031թ․: Այդ մասին ԱԺ-ում հունիսի 3-ին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ կանոնակարգող մարմինը կտա այդպիսի արտոնագիր։ «Աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, քննարկվում է ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ կանոնակարգող մարմինը կտա կայանը մինչև 2036թ․ շահագործելու արտոնագիր, եթե 2026-ից հետո որոշակի աշխատանքներ կատարվեն, որոնց ցանկը պատրաստվում է»,-ասել է նա։ Հայկական ատոմակայանը 141 օրով դադարեցրել է աշխատնքը վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ատոմակայանն առաջին անգամ է նման տևական ժամկետով կանգնեցվում, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եզրափակիչ աշխատանքներով։ ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |