Կաթողիկոսն Արցախում է

Կաթողիկոսն Արցախում է

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոսն Արցախում է։ Ժամանելով ԱՀ՝ Գարեգին Երկրորդը Ստեփանակերտում առաջին հերթին այցելել է եղբայրական գերեզման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Կաթողիկոսը ծաղկեպսակ դնելուց հետո աղոթել է նահատակված հայորդիների համար, այցելել զոհերի շիրիմներին։

Հունիսի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ և Արցախ։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ հոգևորականներ։

Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---