ՎԶԵԲ գործադիր տնօրեն․ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման

ՎԶԵԲ գործադիր տնօրեն․ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր հարցազրույցում հայտարարել է, որ Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերների, ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակի և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցության մասին:

«Աշխարհը ճգնաժամային իրավիճակում է, և տեղաբաշխողը պետք է կարողանա պատշաճ կերպով ներգրավել ներդրողներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ են ամուր հիմքեր, որոնք իմ կարծիքով կարելի է բաժանել 2 խմբի. առաջինը կապիտալի նվազագույն չափն է, և Ամերիային հաջողվում է ապահովել այն, ինչը հեշտ չէ, քանի որ Հայաստանի շուկան մեծ չէ: Իրականում նրանք կարող են մի շարք ներդրողների առաջարկել իրենց բաժնետոմսերը, և դա կդառնա բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում միջազգային ասպարեզում: Եվ խնդիրը միայն չափը չէ, կարևոր է նաև որակը: Ամերիան ունի հիանալի ղեկավար կազմ, առաջարկում է լավ պրոդուկտներ, ունի հաճախորդների մեծ բազա և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---