ՀՀ-ում կորոնավիրուսի 93 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 93 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,143-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4454 դեպք կա, այլ պատճառով՝ 1090։

Ապաքինվել է ևս 209 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 214,268 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը շարունակում է նվազել՝ 3331:

Հունիսի 4-ին կատարվել է 3216 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,099,797 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---